Սերխիո Ռամոսը մտադիր է վերադառնալ Իսպանիայի հավաքական

«Սևիլիայի» պաշտպան Սերխիո Ռամոսը անդրադարձել է Իսպանիայի հավաքականում իր հնարավոր վերադարձի մասին։

«Մեկ տարի առաջ որոշեցի հեռանալ ազգային թիմից։ Եթե ​​հնարավոր վերադարձի հետ կապված հանգամանքներ ի հայտ գան, ո՞վ գիտի: Բոլորը գիտեն, թե ինձ համար ինչ է նշանակում ներկայացնել իմ երկիրը։ Եթե ​​հանգամանքները փոխվում են, ապա ինչո՞ւ ոչ»։ – Ռամոսի խոսքերն է մեջբերում Football Espana-ն։

Ռամոսը ազգային հավաքականում իր նորամուտը նշել է 2005 թվականի մարտին Չինաստանի դեմ խաղում։ Ընդհանուր առմամբ, 37-ամյա իսպանացին ազգային հավաքականի կազմում անցկացրել է 180 հանդիպում, դարձել 23 գոլի և ութ գոլային փոխանցման հեղինակ։