Հրանտ-Լեոն Ռանոսը ֆանտաստիկ գոլի հեղինակ է դարձել Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» կազմում

Մյոնխենգլադբախի «Բորուսիա» սեփական հարկի տակ ընկերական հանդիպում է անցկացնում ֆրանսիական  «Մոնպելյեի» դեմ։

Գերմանական ակումբի կազմից հանդիպմանը մասնակցեց Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը։

Ռանոսը 30-րդ րոպեին հեռահար հարվածով տպավորիչ գոլի հեղինակ դարձավ՝ առաջ մղելով «Բորուսիային»։

Նշենք, որ Ռանոսը փոխարինվեց 65-րդ րոպեին։