Պորտուգալացի կիսապաշտպան և «Մանչեսթեր Յունայթեդի» ավագ Բրունու Ֆերնանդեշը պատասխանել է թիմից իր հնարավոր հեռանալու մասին հարցին։
«Ես լիովին անկեղծ կլինեմ՝ եթե մտածեմ Անգլիայից հեռանալու մասին, դա կլինի միայն Եվրո-2024-ից հետո։
Եթե այդ մասին մտածեմ, դա կլինի այն ժամանակ, երբ ոչինչ չի կարող ինձ շեղել Եվրոյից և Անգլիայի գավաթի եզրափակիչից:
Այսօր ինձ համար այդ մրցաշարերից ավելի կարևոր բան չկա»,- ասել է Ֆերնանդեշը DAZN Portugal-ին:
Բրունու Ֆերնանդեշը «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել «Սպորտինգից» 2020 թվականի հունվարին: