Իտալիայի հավաքականի և «Յուվենտուսի» նախկին դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը նշել է իր կարիերայի այն հանդիպումը, որը կցանկանար վերախաղարկել։
«Եթե ես ստիպված լինեի նորից մեկ հանդիպում անցկացնել իմ կարիերայում, կընտրեի Եվրո-2012-ի եզրափակիչը Իսպանիայի դեմ: Մենք արժանի չէինք այս արդյունքին, մենք ուժասպառ էինք։ Ես արդարացումներ չեմ փնտրում, բայց մենք խաղն անցկացրինք անհնարին հոգեֆիզիկական պայմաններում։ Եթե մեզ լրացուցիչ օր տային հանգստի, մենք կարող էինք այլ կերպ խաղալ, բայց Իսպանիայի դեմ ոչինչ անել չէինք կարող»,- Բուֆոնի խոսքերն է մեջբերում La Repubblica-ն։
2012 թվականի Եվրոպայի առաջնության եզրափակիչում Իսպանիայի հավաքականը 4։0 հաշվով հաղթեց Իտալիային։