Թոմաս Մյուլերը տպավորիչ ցուցանիշ է գրանցել Չեմպիոնների Լիգայում

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի՝ Մադրիդի «Ռեալի» հետ ապրիլի 30-ին կայացած խաղը «Բավարիայի» կիսապաշտպան Թոմաս Մյուլերի համար 150-րդն է այս մրցաշարում։

Հիշեցնենք, որ 34-ամյա ֆուտբոլիստը խաղադաշտ դուրս եկավ առաջին րոպեներից։

Այսպիսով, Մյուլերը դարձավ Չեմպիոնների լիգայի պատմության երրորդ ֆուտբոլիստը, ով մեկ ակումբի կազմում անցկացրել է 150 կամ ավել հանդիպում։

Այս ցուցանիշով առաջատարներն են նախկին կիսապաշտպան Չավին, ով այս մրցաշարում անցկացրել է 151 հանդիպում «Բարսելոնայի» կազմում, և Մադրիդի «Ռեալի» նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասը, ով «Ռեալի» կազմում անցկացրել է 150 հանդիպում։

Մյուլերը «Բավարիայի» կազմում հանդես է գալիս 2009 թվականից։