Մանուել Նոյեր․ «Լավ է, որ ամեն ինչ դեռ մեր ձեռքերում է»

Մանուել Նոյերը գնահատել է Մադրիդի «Ռեալի» հետ ոչ-ոքին (2:2) Չեմպիոնների լիգայի 1/2 եզրափակչի 1-ին խաղում.

«Իհարկե, մենք կցանկանայինք հաղթել և արժանի էինք դրան: Հաղթողի հարցը մնում է բաց, և այժմ ամեն ինչ կորոշվի հաջորդ շաբաթ։

Լավ է, որ ամեն ինչ դեռ մեր ձեռքերում է։ Մենք ցանկանում ենք եզրափակիչ դուրս գալ Ուեմբլիում»,- ասել է «Բավարիայի» դարպասապահը։