«Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստը հնարավոր է փոխի ակումբային գրանցումը

«Մանչեսթեր Սիթիի» վինգեր Ջեք Գրիլիշը կարող է հեռանալ թիմից ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։

Ինչպես հայտնում է լրագրող Սայմոն Ֆիլիպսը, Լոնդոնի «Չելսին» ուսումնասիրում է կազմն ուժեղացնելու տարբերակները և իր հետաքրքրված է Ջեքի ծառայություններով:

Հիշեցնենք, որ Գրիլիշը «Մանչեսթեր Սիթիում» հանդես է գալիս 2021 թվականից։ Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում մասնակցել է 35 հանդիպման, որոնցում դարձել է երեք գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։

Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը: