Ժոան Լապորտա. ««Մանչեսթեր Սիթիի» ունեցած գումարները հետին պլան են մղվել»

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան անդրադարձել է «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան և ավագ Իլկայ Գյունդողանի տեղափոխությանը։

«Նա որոշել է կարիերան շարունակել հեղինակավոր ակումբում։ «Մանչեսթեր Սիթիի» ունեցած գումարները հետին պլան են մղվել: Չավին վստահություն է տվել Գյունդողանին։ Իսկ հիմա մեր ակումբը փորձառու ֆուտբոլիստ ունի, ով միշտ երազել է մեծ ակումբում խաղալու մասին։ Ստացանք Չեմպիոնների Լիգայի հաղթողին, մեծ փորձ ունեցող ֆուտբոլիստին»,- Լապորտայի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։

32-ամյա գերմանացին «Բարսելոնային» է միացել այս ամառ՝ ազատ գործակալի կարգավիճակով: