Հոլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը հայտնել է, որ կշարունակի ազգային հավաքական հրավիրել հարձակվող Մեմֆիս Դեպային, ով որոշել է կարիերան շարունակել բրազիլական «Կորինտիանսում»։
Կումանը կարծում է, որ Բրազիլիայում ֆուտբոլի մակարդակը բավական բարձր է, որպեսզի Դեպայը մնա մարզչի ծրագրերի մի մասը, հայտնում է Football Oranje-ը։
Ավելի վաղ Կումանը դատապարտել էր Սթիվեն Բերգվինի որոշումը՝ կարիերան շարունակել Սաուդյան Արաբիայի «Ալ-Իթթիհադում»՝ ասելով, որ նա սպորտային բաղադրիչի փոխարեն ընտրել է փողը։ Բացի այդ, Կումանը հայտարարել է, որ չի հրավիրի ֆուտբոլիստին հավաքական։