«Ինտերի» կիսապաշտպան Նիկոլո Բարելլան անցած շաբաթ քթի վիրահատությունից հետո կվերադառնա խմբային մարզումներին։
Ինչպես հայտնում է Sport Mediaset-ը, կիսապաշտպանն այսօր մարզվելու է թիմակիցների հետ։
Բարելլան չի հրավիրվել Իտալիայի հավաքական Ֆրանսիայի և Իսրայելի դեմ խաղերին անցած շաբաթ քթի պլանավորված վիրահատությունից հետո։
Միջազգային ընդմիջումից հետո «Ինտերը» սեպտեմբերի 15-ին արտագնա խաղում կմրցի «Մոնցայի» հետ։