«Լիվերպուլի» դարպասապահ Քվիվին Կելեհերը հայտարարել է, որ ցանկանում է հեռանալ ակումբից, որպեսզի կարողանա խաղաժամանակ ստանալ։
«Վերջին մի քանի տարիների ընթացքում ես հասկացրել եմ, որ ցանկանում եմ գնալ այնտեղ, որտեղ կարող եմ լինել թիվ մեկ համարը։ Ակումբը որոշել է ձեռք բերել դարպասապահ Մամարդաշվիլիին։
«Լիվերպուլը» մի քանի առաջարկ է մերժել իմ տրանսֆերի վերաբերյալ։ Դա միշտ չէ, որ կախված է ինձանից։ Իմ հավակնությունները պարզ են։ Ես բավականաչափ լավն եմ կանոնավոր խաղալու համար», – Կելեհերի խոսքերն է մեջբերում This Is Anfield-ը։
25-ամյա իռլանդացին «Լիվերպուլի» հիմնական կազմում ընդհանուր առմամբ անցկացրել է 47 հանդիպում, որոնցում բաց է թողել 59 գնդակ։