Սեպտեմբերի 10-ին ՈւԵՖԱ Ազգերի Լիգայի խաղարկության երկրորդ տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը կմրցի Հյուսիսային Մակեդոնիայի հետ։
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը խոսել է հանդիպման մասին։
«Այսօր նախախաղային մարզումն է, մենք կվերլուծենք մեր մրցակցին, ըստ այդմ կկազմենք թիմի մարտավարությունը վաղվա խաղի համար։ Խաղից խաղ ֆուտբոլիստները բարելավում են իրենց որակները։ Շատ ուրախ եմ, որ թիմում կա Վարազդատ Հարոյանի պես ֆուտբոլիստ։ Գոհ եմ նրա կատարած մեծ աշխատանքից։ Նույնը կարող եմ ասել նաև Հովհաննիսյանի, Չանչարևիչի, Չալըշըրի մասին։
Հս․Մակեդոնիայի հավաքականը բարձրակարգ թիմ է։ Պատրաստվում ենք վաղվա խաղին, գիտենք մրցակցին»։
Ամբողջ ասուլիսը․