Անդրե Կալիզիր. «Առաջին հերթին ուրախ ենք, որ հաղթել ենք առաջին խաղում Լատվիային»

Սեպտեմբերի 10-ին ՈւԵՖԱ Ազգերի Լիգայի խաղարկության երկրորդ տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը կմրցի Հյուսիսային Մակեդոնիայի հետ։ Հանդիպման մասին իր կարծիքն է հայտնել Հայաստանի հավաքականի պաշտպան Անդրե Կալիզիրը։

«Առաջին հերթին ուրախ ենք, որ հաղթել ենք առաջին խաղում Լատվիային։ Բայց մենք յուրաքանչյուր հանդիպման մոտենում ենք որպես առանձին մեկ հանդիպում։ Ես ամբողջությամբ պատրաստ եմ վաղվա խաղին։ Փորձում ենք հաղթել մրցակցին։

Հասկանում ենք, որ կարող է լինել որոշակի ճնշում, քանի որ հանդիպումը արտագնա է լինելու»,- ասել է ֆուտբոլիստը մամուլի ասուլիսի ժամանակ։