Մադրիդի «Ռեալը» դիտարկում է Դուշան Վլահովիչին ձեռք բերելու տարբերակը

Մադրիդի «Ռեալը» դիտարկում է «Յուվենտուսի» հարձակվող Դուշան Վլահովիչին ձեռք բերելու տարբերակը։

Ինչպես հայտնում է Calciomercato.com-ը, թուրինցիները ցանկանում են այս ամառ կատարել մեկ մեծ վաճառք, և սերբը մեկն է այն երեք ֆուտբոլիստներից, որոնցից ակումբը պատրաստ է բաժանվել:

Իտալական ակումբը ցանկանում է ֆուտբոլիստի համար ստանալ մոտ 90 միլիոն եվրո և դիտարկում են միայն վաճառելու տարբերակը։ Այնուամենայնիվ, Մադրիդի «Ռեալը» կարող է առաջարկվել «Յուվենտուսին» վարձակալել ֆուտբոլիստին։

Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 70 միլիոն եվո։