Ալեքսանդր Պետրակով. «Կիպրոսի հավաքականը լավ կազմ ունի, նրանք հրաշալի ֆուտբոլ են ցուցադրում»

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովն այսօր կայացած նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է Կիպրոսի հավաքականի դեմ սպասվող ընկերական հանդիպման մասին:

«Կիպրոսի հավաքականը լավ կազմ ունի, նրանք հրաշալի ֆուտբոլ են ցուցադրում: Կարծում եմ մեզ դժվար պայքար է սպասվում, մենք վերականգնվում ենք Թուրքիայի դեմ խաղից հետո:

Կիպրոսի հավաքականը Շոտլանդիայի հետ խաղում լավ տեսք ունեին, հաշիվը չէր արտացոլում խաղադաշտում նրանց ցուցադրած խաղը:

Ընդհանուր առմամբ գոհ եմ խաղային կարգապահությունից։ Վաղվա խաղի հետ կապված, համեմատած Թուրքիայի հետ խաղը, Կիպրոսի հետ հանդիպումը կունենա այլ բնույթ»,- ասել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը մամուլի ասուլիսի ժամանակ: