Էդին Թերզիչ․ «Պետք է Ուեմբլիի ուղեգիր վաստակենք»

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Էդին Թերզիչը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղում ՊՍԺ-ի նկատմամբ տարած հաղթանակը (1:0):

«Արժանի հաղթանակ, թիմը լավ խաղ ցուցադրեց։ Մենք կարող էինք ավելի շատ գոլ խփել, բայց մրցակիցն էլ կարող էր գոլ խփել։ Հետեւաբար, սա, իմ կարծիքով, նորմալ արդյունք է։ Մենք շատ շարժվեցինք, բայց այսպիսի խաղում դա անհրաժեշտ է։

Պետք է Ուեմբլիի ուղեգիր վաստակենք։ Հիմա մեզ պատասխան խաղում ոչ-ոքի է պետք, բայց նաև ցանկանում ենք հաղթել:

Մենք մի փոքր առավելություն ունենք և լավ հնարավորություններ»,- Թերզիչի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։