ՊՍԺ-ն այս մրցաշրջանում առաջին անգամ պարտվեց առանց գոլ խփելու

Չորեքշաբթի օրը՝ մայիսի 1-ին, կայացավ Չեմպիոնների լիգայի 1/2 եզրափակչի առաջին հանդիպումը Դորտմունդի «Բորուսիայի» և ՊՍԺ-ի միջև։ Հանդիպումն ավարտվել է գերմանական ակումբի հաղթանակով՝ 1։0 հաշվով։

Այսպիսով, փարիզցիներն այս մրցաշրջանում առաջին անգամ պարտվեցին մի խաղում, որում ոչ մի գոլ չխփեցին։

Նշենք, որ ՊՍԺ-ն այս հանդիպմանը 14 հարված է կատարել դարպասին՝ երեք անգամ հարվածելով դարպասին։

ՊՍԺ – «Բորուսիա» պատասխան հանդիպումը կկայանա Փարիզում մայիսի 7-ին։