Թոմաս Տուխելը կհեռանա «Բավարիայից» նույնիսկ եթե ակումբը հաղթի Չեմպիոնների Լիգան

«Բավարիայի» գործադիր տնօրեն Յան-Քրիստիան Դրիսենը հայտարարել է, որ մյունխենցիների գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը կլքի իր պաշտոնը, եթե նույնիսկ հաղթեն Չեմպիոնների լիգան։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Տուխելը կլքի իր պաշտոնը մրցաշրջանի ավարտից հետո։ Գերմանացի մասնագետի հետ պայմանագիրն ուժի մեջ էր մինչեւ 2025 թվականի ամառ։

«Մենք պետք է գնահատենք որոշումները՝ ելնելով այն իրավիճակից, որում դրանք կայացվել են. այն ժամանակ իրավիճակն այլ էր, հիմա լրիվ այլ է։ Մենք հստակ նպատակ ունենք դուրս գալ եզրափակիչ, իսկ հետո հուսով ենք հաղթել Չեմպիոնների լիգան:

Եթե ​​նույնիսկ դա տեղի ունենա, մենք կուրախանանք Տուխելի հետ, իսկ հետո կշարունակենք մեր ճանապարհը»,- Դրեզենի խոսքը մեջբերում է «Բավարիա և Գերմանիա»-ն։

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ առաջին խաղում «Բավարիան» ոչ-ոքի խաղաց «Ռեալի» հետ (2:2): Պատասխան խաղը կկայանա մայիսի 8-ին Մադրիդում։