Վահան Բիչախչյան. «Խաղալու ենք միայն հաղթանակի համար»

Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանն այսօր կայացած նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է Կիպրոսի հավաքականի հետ առաջիկա ընկերական հանդիպման մասին։

«Հավաքականի մակարդակով, կարծում եմ, չեն լինում ընկերական խաղեր։ Խաղում ենք մեր երկրպագուների, ազգի համար։ Խաղալու ենք հաղթանակի համար։

Ես պատրաստ եմ վաղվա խաղին։ Մարզիչը կորոշի վաղվա խաղի համար մեր մեկնարկային կազմը»,- ասել է Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը։