Մատս Հյումելս․ «Մենք բարձրակարգ հանդիպում անցկացրինք»

Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Մատս Հյումելսը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղում ՊՍԺ-ի նկատմամբ տարած հաղթանակը (1:0).

«Մենք բարձրակարգ հանդիպում անցկացրինք։ Շատ հասուն խաղ մեզանից։

Հեշտ չէ հանգիստ մնալ և ճիշտ որոշումներ կայացնել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում, բայց մենք դա լավ էինք անում երկար ժամանակ:

Իհարկե, մենք ցանկանում ենք գնալ «Ուեմբլի», բայց Փարիզում կայանալիք հանդիպումը դժվար է լինելու։

Եթե ​​ցանկանում ենք դուրս գալ եզրափակիչ, ապա պետք է գլուխ հանենք Փարիզում»,- Հումելսի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։