Մարկուս Ռեշֆորդը կարող է տեղափոխվել Ֆրանսիա

Մի քանի օր առաջ ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին հաստատել է ակումբի հետաքրքրությունը հարձակվող Մարկուս Ռեշֆորդի նկատմամբ։

Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը, ինչը նշանակում է, որ փարիզցիները կկարողանան անգլիացի հարձակվողին ձեռք բերել կա՛մ անվճար, կա՛մ մատչելի գնով:

ՊՍԺ-ն հույս ունի գայթակղել Մարկուս Ռեշֆորդին բարձր աշխատավարձով, հայտնում է The Mirror-ը: Ակումբը պատրաստ է 25-ամյա ֆուտբոլիստին շաբաթական 850 հազար ֆունտ (գրեթե 990 հազար եվրո) առաջարկել։