World Cup 2022. Դեյան Լովրեն. «Մեզ իսկական ճակատամարտ է սպասվում»

Կատարում ընթացող ԱԱ-2022-ում Խորվաթիայի հավաքականը ներկայացնող «Զենիթի» պաշտպան Դեյան Լովրենը կիսվել է Արգենտինայի դեմ ԱԱ-ի կիսաեզրափակիչի խաղից իր ակնկալիքներով։

«Մեզ իսկական ճակատամարտ է սպասվում, մենք պատրաստ ենք դրան»,- գրել է Լովրենը իր սոցիալական ցանցերում։

Արգենտինա – Խորվաթիա հանդիպումը կկայանա այսօր՝ դեկտեմբերի 13-ին, Երևանի ժամանակով՝ 23:00-ին։