Անտոնին լուսանկարիչ է վարձել, որ խաղերի ժամանակ նկարի իրեն

Անտոնիին խաղերի ժամանակ լուսանկարում է իր անձնական լուսանկարիչը։

Ինչպես հայտնում է The Sun-ը, «Մանչեսթեր Յունայթեդի» եզրային հարձակվողը լուսանկարիչ է վարձել, որպեսզի նկարահանի իր գործողությունները խաղերի ժամանակ: Նա նաև լուսանկարների կատալոգ է կազմում ֆուտբոլիստի անձնական հավաքածուի համար, որը բրազիլացին օգտագործում է սոցիալական ցանցերում հրապարակումների և գովազդի համար:

Ապրիլի 27-ին «Բարնլիի» դեմ խաղում (1:1) Անտոնին խփեց Պրեմիեր լիգայի մրցաշրջանի առաջին գոլը։ Նա տոնել է՝ գնդակը դնելով իր մարզաշապիկի տակ, նախքան դա՝ գրկել է լուսանկարչին և ցուցադրել Սոնիկ ոզնի խաղալիքին։