Էքսեկիել Պալասիոս․ «Անհնար է պատկերացնել ազգային հավաքականն առանց Լիոնել Մեսսիի»

Էքսեկիել Պալասիոսը ցանկանում է, որ Լիոնել Մեսսին հավերժ խաղա Արգենտինայում:

«Առայժմ եկեք չխոսենք Մեսսիի` կարիերան չշարունակելու մասին: Անհնար է պատկերացնել ազգային հավաքականն առանց Մեսսիի։ Մենք բոլորս ցանկանում ենք, որ նա անմահ լինի և միշտ խաղա մեզ համար:

Մենք չենք ցանկանում, որ Դի Մարիան նույնպես հեռանա։ Նա եզակի խաղացող է, որը պատմական նշանակություն ունի մեր երկրի համար։