Իկեր Կասիլյասը հայտնել է, թե ով պետք է լինի «Ռեալի» դարպասապահը ՉԼ-ի եզրափակչում

Մադրիդի «Ռեալի» նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասը կարծում է, որ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ խաղում թիմի դարպասը պետք է պաշտպանի Անդրեյ Լունինը, այլ ոչ թե Տիբո Կուրտուան։

«Այստեղ հարց չկա, Անչելոտտին պետք է խաղա Լունինի հետ եզրափակիչում, նա հուսալի դարպասապահ է։ Կուրտուան ​​այս մրցաշարի խաղի ռիթմի մեջ չէ»,- Կասիլյասի խոսքերն է մեջբերում Cadena SER-ը։

Կուրտուան ​​վնասվածքի պատճառով բաց թողեց մրցաշրջանի մեծ մասը, իսկ Լունինը ապացուցեց, որ հուսալի դարպասապահ է բելգիացու բացակայության ժամանակ։ Չեմպիոնների Լիգայի եզրափակչում Մադրիդի «Ռեալը» կմրցի Դորտմունդի «Բորուսիայի» հետ։