Էրիկ տեն Հագ․ «Ֆուտբոլիստի առողջությունը միշտ առաջին տեղում է»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը խոսել է թիմի հարձակվող Մարկուս Ռեշֆորդի վիճակի մասին։ Նախկինում ակումբը հայտարարել էր հարձակվողի մարզումներին վերադառնալու մասին։

«Ռաշֆորդը մարզվել է այսօր առավոտյան: Պետք է տեսնել, թե ինչպես է նա վերականգնվում այս ծանրաբեռնվածությունից: Հուսանք, որ նա կարող է վաղը մարզվել և պատրաստ լինել կիրակնօրյա հանդիպմանը: Ֆուտբոլիստի առողջությունը միշտ առաջին տեղում է։ Ես երբեք ռիսկի չեմ դիմում խաղացողների առողջության հետ կապված»,- ասել է Տեն Հագը։

Կիրակի օրը՝ մայիսի 12-ին, «Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմիեր Լիգայի տնային հանդիպում կանցկացնի «Արսենալի» հետ։