Մաուրիսիո Պոչետինոն խոսել է իր ապագայի մասին

«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն մեկնաբանել է իր ապագան լոնդոնյան թիմում։

«Ինձ համար գլխավորն այն է, որ շարունակեմ աշխատել այն պայմանով, որ բոլորը գոհ լինեն ինձնից, ոչ միայն ակումբի սեփականատերերը: Հետո ամեն ինչ լավ կլինի։ Չնայած ակումբի ղեկավարությունը կարող է իմ մասին որոշում կայացնել նույնիսկ վաղը, հնարավոր է նաև, որ ես ինքնուրույն հեռանամ։ Երկու կողմերն էլ պետք է որոշեն։ «Այստեղ ամեն ինչ այնպես չէ, ինչպես ես սպասում էի իմ նշանակումից առաջ»,- Պոչետինոյի խոսքերը մեջբերում է լրագրող Բեն Ջեյքոբսը սոցիալական ցանցերում։

52-ամյա արգենտինացին «Չելսին» գլխավորել է 2023 թվականի ամռանը՝ պայմանագիր կնքելով մինչև 2024/25 մրցաշրջանի ավարտը։