Դայո Ուպամեկանոն կարող է տեղափոխվել մադրիդյան գրանդ

Մադրիդի «Ռեալը» մտադիր է ձեռք բերել Մյունխենի «Բավարիայի» ֆրանսիացի պաշտպան Դայո Ուպամեկանոյին՝ հաղորդում է Le10Sport-ը։

Աղբյուրի համաձայն՝ մադրիդյան ակումբին անհրաժեշտ է ուժեղացնել կենտրոնական պաշտպանի դիրքը և նրանք դիտարկում են ֆուտբոլիստի թեկնածությունը:

Ուպամեկանոն «Բավարիա» է տեղափոխվել անցյալ ամառ 42,5 միլիոն եվրոյով:

Transfermarkt-ը ֆրանսիացի պաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատում է 55 միլիոն եվրո: