Լիոնել Մեսսին դեռ պետք է որոշում կայացնի

ԱԱ-2022-ից հետո մամուլում տեղեկություն հայտնվեց, որ ՊՍԺ-ն արդեն սկզբունքային համաձայնություն է ստացել Լիոնել Մեսսիից նոր պայմանագրի վերաբերյալ։ Անցել է ավելի քան մեկ ամիս, իսկ նոր պայմանագիր դեռ չի կնքվել։

Ինչպես հայտնում է TyC Sports-ը, ֆուտբոլիստը կասկածներ ունի, որ իրեն անհրաժեշտ է մնալ ՊՍԺ-ում:

Աղբյուրի համաձայն՝ Լիոնել Մեսսին հետաձգել է ՊՍԺ-ի ղեկավարների հետ հանդիպումները և խնդրել իրեն ժամանակ տալ ապագայի մասին մտածելու համար։

Նշենք, որ ֆուտբոլիստի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի վերջում: