Երեք թոփ ակումբ կպայքարի Դանի Օլմոյի տրանսֆերի համար

«Լայպցիգի» կիսապաշտպան Դանի Օլմոն կարող է կարիերան շարունակել Անգլիայում:

Ինչպես հաղորդում է Bild-ը, իսպանացու ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Յունայթեդը» և «Մանչեսթեր Սիթին»:

Օլմոյի տեղափոխությունը մանչեսթերյան ակումբներից մեկը հնարավոր կլինի, եթե «Բարսելոնան» հունվարին չիրականացնի նրա տրանսֆերը:

Հիշեցնենք, որ ամառային տրանսֆերային պատուհանի վերջին օրը «Բարսելոնան» և Օլմոն համաձայնության եկան 5 տարվա պայմանագրի կնքման շուրջ, սակայն, ի վերջո Դանի Օլմոն երկարաձգեց գործող պայմանագիրը գերմանական ակումբի հետ: