«Նապոլին» երկարաձգել է պայմանագիրը թիմի առանցքային ֆուտբոլիստի հետ

«Նապոլին» երկարաձգել է պայմանագիրը հենակետային կիսապաշտպան Ստանիսլավ Լոբոտկայի հետ, հայտնում են իտալական լրատվամիջոցները։

Կողմերը երկարաձգել են համագործակցությունը մինչև 2027 թվականի հունիսի 30-ը՝ պայմանագիրը ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։

Ըստ աղբյուրի՝ 27-ամյա սլովակ ֆուտբոլիստի աշխատավարձը կկազմի տարեկան 3 միլիոն եվրո։

2022/23 մրցաշրջանում Լոբոտկան «Նապոլիի» կազմում անցկացրել է 20 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։