Լա Լիգայի 18-րդ տուրի «Բարսելոնա» «Ատլետիկո» հանդիպումն ավարտվեց 1:2 հաշվով «Ատլետիկոյի» հաղթանակով։
30-րդ րոպեին Պեդրին Գավիի փոխանցումից հետո բացեց խաղի հաշիվը։
«Ատլետիկոյի» կիսապաշտպան Ռոդրիգո դե Պոլը 60-րդ րոպեին վերականգնեց հաշվի հավասարակշռությունը։
96-րդ րոպեին «Ատլետիկոյի» ֆուտբոլիստ Ալեքսանդր Սորլոտը հաղթանակ կորզեց` գրավելով Ինյակի Պենյայի պաշտպանած դարպասը։
Այս խաղից հետո «Ատլետիկոն» 41 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։
«Բարսելոնան» 38 միավորով երկրորդն է։