Շատերին շատ է զարմացրել «Միլանի» մարզիչ Պաուլո Ֆոնսեկայի կոշտ խոսքերը «Ցրվենա Զվեզդայի» նկատմամբ տարած հաղթանակից հետո։ Չնայած դրական արդյունքին, «ռոսոներիների» մարզիչը դժգոհ էր:
Իտալացի լրագրող Ալֆրեդո Պեդուլլան վստահ է, որ Ֆոնսեկան միտումնավոր սրում է լարված վիճակը և կոնֆլիկտ է փնտրում։
«Սա պատերազմ է։ Ինձ թվում է՝ Միլանում համաձայնություն չկա։ Ակումբն անընդհատ պաշտպանում էր նրան, բայց միևնույն ժամանակ ղեկավարությունը մտածում էր Սարիին հրավիրելու մասին։
Եթե Ֆոնսեկան իրեն այսպես է պահում, ապա կա երկու տարբերակ՝ կա՛մ նա ցանկանում է հեռանալ իրենով, կա՛մ ամեն ինչ անում է ղեկավարության կողմից աշխատանքից ազատվելու համար»,- Պեդուլլայի խոսքերն է մեջբերում pianetamilan.it-ը։