Հայտնի է Չեմպիոնների Լիգայի շաբաթվա լավագույն ֆոտբոլիստի անունը

Կայացան Չեմպիոնների լիգայի ընդհանուր փուլի 6-րդ տուրի հանդիպումները։

«Արսենալի» ֆուտբոլիստ Բուկայո Սական ճանաչվել է Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ։
Ընդհանուր փուլի 6-րդ տուրի՝ «Մոնակոյի» հետ խաղում (3:0) «Արսենալի» վինգերը դուբլի հեղինակ դարձավ և գոլային փոխանցում կատարեց։

Սական այս պայքարում իր ետևում թողեց Անտուան ​​Գրիզմանին (դուբլ «Սլովանի» դեմ խաղում), Մարկո Բիզոյին (ՊՍՎ-ի դեմ խաղում դարպասը գրավեց) և Միխայել Օլիսեին (դուբլ և գոլային փոխանցում «Շախտյորի» դեմ խաղում):