Կոնֆերենցիաների Լիգայի 5-րդ տուրի «Նոա» – ԱՊՕԷԼ հանդիպումը ավարտվեց 1։3 հաշվով։
22-րդ րոպեին ԱՊՕԷԼ-ը առաջ անցավ հաշվի մեջ թիմի պաշտպան Իսսամ Չեբակի գոլի շնորհիվ։ Առաջին խաղակեսի ավելացրած ժամանակում Մատեուս Այասը հավասարեցրց խաղի հաշիվը։
89-րդ րոպեին Կոստադինովը առաջ մղեց հյուրերին, իսկ 93-րդ րոպեին Դեյվիդ Աբագնան խաղի հաշիվը դարձրեց 1։3։
Այս պարտությունից հետո «Նոան» մրցաշարային աղյուսակում 4 միավորով 29-րդ տեղում է։
ԱՊՕԷԼ-ը՝ 10 միավորով 9-րդն է։