Հայտնի է՝ Ռաֆինյան խաղադաշտ դուրս կգա՞ «Լեգանեսի» դեմ խաղում

Կատալոնական «Բարսելոնայի» մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը Դորտմունդի «Բորուսիայի» դեմ հաղթական հանդիպումից հետո պատասխանել է բրազիլացի վինգեր Ռաֆինյայի մասին հարցին։

Բրազիլացին չի կարողացել ամբողջական հանդիպում անցկացնել, և փոխարինվել է երկրորդ խաղակեսի երկրորդ հատվածում։

«Ռաֆինյան վնասվածք չունի, նա պարզապես հոգնել էր, և պատրաստ կլինի «Լեգանեսի» դեմ խաղին», – ասել է կատալոնական ակումբի գլխավոր Մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը։

Հիշեցնենք, որ կատալոնացիների 2։3 հաշվով պարտության մատնեցին գերմանական ակումբին։