Մադրիդի «Ռեալը» դիտարկում է չորս բարձրակարգ պաշտպաններից մեկին ձեռք բերելու տարբերակը

Այս մրցաշրջանը ցույց է տալիս, որ Մադրիդի «Ռեալին» անհրաժեշտ է ուժեղացնել ու խորացնել պաշտպանական գիծը։

Վնասվածքները ստիպում են Կառլո Անչելոտտիին օգտագործել կիսապաշտպաններին ոչ միայն պաշտպանության կենտրոնում, այլ նաև աջում: Ինչպես հաղորդում է Transfer News Live-ը,, Մադրիդի «Ռեալը» դիտարկում է Պրեմիեր լիգայի չորս թոփ պաշտպանների։

Նրանք են՝ Լիսանդրո Մարտինեսը (Մանչեսթեր Յունայթեդ), Քրիստիան Ռոմերոն (Թոթենհեմ), Դիոգո Դալոտը (Մանչեսթեր Յունայթեդ) և Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը (Լիվերպուլ): 26-ամյա Ալեքսանդր-Առնոլդին Transfermarkt-ը գնահատում է 70 միլիոն եվրո, 26-ամյա Ռոմերոյին՝ 65 միլիոն եվրո, 26-ամյա Մարտինեսին՝ 50 միլիոն եվրո, իսկ 25-ամյա Դալոտին՝ 40 միլիոն եվրո։ .