Ռոմելու Լուկակուն կարող է կարիերան շարունակել իտալական մեկ այլ ակումբում

«Չելսիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն կարող է կարիերան շարունակել «Միլանում»։

Իտալացի հայտնի լրագրող Ջանլուկա դի Մարցիոյի տեղեկություններով՝ միլանյան ակումբը կապ է հաստատել լոնդոնցիների հետ՝ կապված 31-ամյա բելգիացու հնարավոր վարձակալության հետ։

Նշվում է, որ Լուկակուի ծառայություններով հետաքրքրված է նաև «Նապոլիի» ապագա մարզիչ Անտոնիո Կոնտեն, ով նախկինում հարձակվողի հետ աշխատել է «Ինտերում»։

Անցած մրցաշրջանը Լուկակուն վարձավճարով անցկացրել է «Ռոմայում»՝ 47 խաղում դառնալով 21 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։