«Արարատին» է միացել 21-ամյա բրազիլացի պաշտպան Մարսելլո Գեստեիրա դե Սոուզան, հայտնում է երևանյան թիմի մամուլի ծառայությունը։
2003 թվականի ապրիլի 7-ին ծնված ֆուտբոլիստը, որը հանդես է գալիս կենտրոնական պաշտպանի դիրքում, «Արարատ» է տեղափոխվում բրազիլական «Սեռա Մակաենսե» ակումբից։
Ֆուտբոլիստը նաև հանդես է եկել հեղինակավոր «Ատլետիկո Պարանաենսեի» և «Բահիայի» երիտասարդական թիմերում:
Մարսելլոն «Արարատում» կխաղա 54 համարի մարզաշապիկով։