Ռոդրիգո. «Ես տխուր էի, քանի որ կարծում եմ, որ արժանի էի այնտեղ լինելու»

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոն խոսել է «Ոսկե գնդակի» հավակնորդների ցուցակում չհայտնվելու մասին։

«Ես տխուր էի, քանի որ կարծում եմ, որ արժանի էի ցուցակում հայտնվելուն։ Չեմ ուզում նսեմացնել ցուցակում հայտնված ֆուտբոլիստներին, բայց կարծում եմ, որ պետք է հայտնվեի լավագույն 30-ում։ Բայց ես չեմ կարող զսպել, ես նման բաներ չեմ որոշում»,- ասել է Ռոդրիգոն ESPN-ին տված հարցազրույցում։

Մադրիդի «Ռեալը» Իսպանիայի առաջնության մեկնարկային չորս տուրում վաստակեց ութ միավոր։