ՊՍԺ-ի դարպասապահ Առնաու Տենասը խոստովանել է, որ չի ցանկանում հեռանալ «Բարսելոնայից»։
««Բարսելոնան» ինձ պայմանագիրը երկարաձգելու առաջարկ չի արել։ Ես կհամաձայնեի ցանկացած պայմանի։ Ես պատրաստ կլինեի վարձավճարով գնալ, եթե ինձ համար տեղ լիներ հիմնական կազմում։ Եվ ես չեմ հասկանում, թե ինչու դա տեղի չունեցավ։ Սա ինձ համար անակնկալ էր։ Ես հնարավորություն չունեի ասելու այո կամ ոչ, առաջարկը երբեք չի եկել», – ասաց Տենասը SER Catalunya-ին տված հարցազրույցում։
23-ամյա դարպասապահը փարիզյան ակումբ է տեղափոխվել 2023 թվականի ամռանը ազատ գործակալի կարգավիճակով։ ՊՍԺ-ում նա մեկնարկային կազմում տեղի համար պայքարում է Ջանլուիջի Դոննարումայի և Մատվեյ Սաֆոնովի հետ։