«Ժիրոնայի» տնօրեն Կիկե Կարսելը խոսել է հարձակվող Պաու Վիկտորի՝ «Բարսելոնա» տեղափոխվելու մասին։
«Պաու Վիկտորը լուրջ առաջարկ էր ստացել «Բարսելոնայից»։ Նա միայն ցանկանում էր տեղափոխվել «Բարսելոնա»։ Նման տրանսֆերը ցույց է տալիս, թե որքան լավն է մեր ակադեմիան»,- Կարսելի խոսքերը մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Հուլիսին «Բարսելոնան» 22-ամյա կենտրոնական հարձակվողի համար «Ժիրոնային» վճարեց 2,7 միլիոն եվրո։