Ֆրանսիայի հավաքականի նախկին պաշտպանը քննադատել է Մբապպեին

Ֆրանսիայի հավաքականի նախկին պաշտպան Բիքսանտ Լիզարազուն Ազգերի Լիգայի Բելգիայի հետ խաղից առաջ քննադատել է ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապպեին։

«Նա ավելի շատ սթրեսի մեջ է, քանի որ չի կարողանում գտնել իր խաղը: Մբապպեն այլևս նախկինի պես պայթուցիկ և համարձակ չէ։ Նա դեռ շատ լավ ռմբարկու է և շատ լավ ֆուտբոլիստ, դա ակնհայտ է։ Բայց նա այլևս նախկինի պես վախեցնող չէ»,- Լիզարազուի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը։

Ֆրանսիացի հարձակվողը Մադրիդի «Ռեալ» է տեղափոխվել ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2029 թվականը։ Այս մրցաշրջանում «Ռեալի» կազմում հինգ հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում, որոնցում խփել է երեք գոլ։