Կիլիան Մբապպե․ «EURO-ն ավելի բարդ մրցաշար է Աշխարհի առաջնության համեմատ»

Ֆրանսիայի հավաքականի ավագ, Աշխարհի չեմպիոն Կիլիան Մբապպեն բարձր է գնահատել Եվրոպայի առաջնությունում մրցակցության մակարդակը։

Եվրո-2024-ում Ֆրանսիան նույն խմբում կխաղա Նիդեռլանդների, Լեհաստանի և Ավստրիայի հետ։

«Իմ կարծիքով, Եվրոն ավելի բարդ մրցաշար է Աշխարհի առաջնության համեմատ: Շատ ու շատ դժվար՝ սկսած խմբային փուլից։

Սա մրցաշար է, որը մենք չենք հաղթել 24 տարվա ընթացքում, ինչը երկար ժամանակ է, բայց մենք ավելորդ ճնշում չենք գործադրում մեզ վրա։ Մենք շարունակում ենք պատրաստվել խմբային փուլին, որպեսզի լավ հանդես գանք»,- Մբապպեի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը: