«Չելսիի» կիսապաշտպանը բանակցություններ է վարել անգլիական մեկ այլ ակումբի հետ

«Ասթոն Վիլան» նախնական բանակցություններ է վարել «Չելսիի» հետ անգլիացի կիսապաշտպան Կոնոր Գալախերի համար, հայտնում է The Athletic-ը։

Աղբյուրի համաձայն՝ 24-ամյա կիսապաշտպանը «Ասթոն Վիլայի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերիի գլխավոր տրանսֆերային նպատակն է։

Գալախերի պայմանագիրը «Չելսիի» հետ ավարտվում է 2025 թվականի ամռանը։ Անցած մրցաշրջանում անգլիացին լոնդոնցիների կազմում 50 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում, դարձել 7 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։

Transfermarkt պորտալը կիսապաշտպանի արժեքը գնահատում է 50 միլիոն եվրո։