Անդրեյ Լունինը չի շնորհավորել Տիբո Կուրտուային Չեմպիոնների Լիգայում հաղթելու առթիվ

Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Անդրեյ Լունինը չի շնորհավորել իր թիմակից Տիբո Կուրտուային Չեմպիոնների լիգայում հաղթելու կապակցությամբ, հայտնում է Relevo-ն։

Ուկրաինացին, ով նախորդ մրցաշրջանում դարձավ թիմի հիմնական դարպասապահը, երբ բելգիացին 2023 թվականի օգոստոսին խաչաձև կապանների վնասվածք ստացավ, գրիպի պատճառով չէր ընդգրկվել եզրափակչի մեկնարկային կազմում (համենայնդեպս, նախկինում կայացած մամուլի ասուլիսում այդպես էր ասել Կառլո Անչելոտտին) և դարպասը ի վերջո պաշտպանեց Կուրտուան։

Հանդիպումից հետո Լունինը ամեն կերպ փորձում էր խուսափել Կուրտուայից, սակայն, այնուամենայնիվ, համաձայնեց խմբակային լուսանկարվել նույն դիրքում հանդես եկող խաղընկերների և մադրիդցիների դարպասապահների մարզիչ Լուիս Լլոպիսի հետ։

Բացի այդ, ըստ աղբյուրի, ուկրաինացուն վրդովեցրել է Անչելոտտիի որոշումը, ով իր փոխարեն ընտրել է Կուրտուային։ Լունինի շրջապատը նույնպես անարդար է համարել մարզչի ընտրությունը։