Անգլիական գրանդը հետաքրքրված է Տրևո Չալոբայի ծառայություններով

«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է «Չելսիի» կենտրոնական պաշտպան Տրևո Չալոբայի ծառայություններով։

Լրագրող Միգել Դելենիի տեղեկություններով՝ «թոշակառուները» ամռանը պատրաստ կլինեն վաճառել իրենց սանին 30 միլիոն եվրոյով։ Նշենք, որ գարնանը Չալոբան նվաճեց իր տեղը «Չելսիի» մեկնարկային կազմում և մրցաշրջանն ավարտեց դրական նոտայով։

Պրեմիեր Լիգայի ավարտված մրցաշրջանում 24-ամյա ֆուտբոլիստը 13 խաղում դարձել է մեկ գոլի հեղինակ։