«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կելվին Ֆիլիպսն իրեն առաջարկել է «Բարսելոնային»։ Այս մասին հայտնում է Sport-ը։ «Բարսելոնան» պատրաստվում է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ձեռք բերել մեկ կամ նույնիսկ երկու կիսապաշտպանի։
Ակումբը տեղյակ է Ֆիլիպսի ցանկությանը և գնահատում է խաղացողին, բայց չի շտապում որոշում կայացնել։ 28-ամյա Ֆիլիպսը մի քանի տարբերակ ունի Պրեմիեր Լիգայում, բայց կնախընտրեր հեռանալ Անգլիայից։
«Մանչեսթեր Սիթին» պատրաստ է վաճառել կիսապաշտպանին մոտ 30 միլիոն եվրոյով, սակայն չի բացառվում այլ վարձակալության տարբերակը։
2023/2024 մրցաշրջանի երկրորդ հատվածը Ֆիլիպսն անցկացրել է «Վեսթ Հեմում»։