«Միլանը» և 16-ամյա հարձակվող Ֆրանչեսկո Կամարդան կերկարաձգեն պայմանագիրը։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի համաձայն՝ մոտ ժամանակներս ֆուտբոլիստի և ակումբի ներկայացուցիչները կհանդիպեն պայմանագիր կնքելու համար:
Միլանցիների գործող պայմանագիրը հարձակվողի հետ նախատեսված է մինչև ամառ։
Կամարդան 2023 թվականի նոյեմբերին դարձավ Ա Սերիայի պատմության ամենաերիտասարդ դեբյուտանտը 15 տարեկան 260 օրական հասակում:
Այս մրցաշրջանում Ֆրանչեսկոն 41 հանդիպում է անցկացրել «Միլանի» Մ19 տարեկանների կազմում, որտեղ խփել է 13 գոլ և կատարել 5 արդյունավետ փոխանցում։ Նա երկու խաղ է անցկացրել հիմնական կազմում՝ խաղադաշտում անցկացնելով ընդամենը 12 րոպե։