Կիրակի օրը՝ սեպտեմբերի 9-ին, կայացավ Ազգերի Լիգայի խմբային փուլի հանդիպումը, որտեղ Պորտուգալիան սեփական հարկի տակ 2։1 հաշվով կամային հաղթանակ տարավ Շոտլանդիայի նկատմամբ։
88-րդ րոպեին գոլի հեղինակ է դարձել պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն։ Այս գոլը նրա 901-րդն էր կարիերայում։
Ռոնալդուն իր կարիերայի ընթացքում գոլ է խփել 48 ազգային հավաքականների դեմ խաղում։ Ոչ մի այլ ֆուտբոլիստ չի կարողացել հասնել այս նշագծին: